Ադրբեջանի փոխվարչապետը սահմանին 3 անցակետ բացելու ՀՀ որոշումն իմիտացիա է անվանել

Ադրբեջանի փոխվարչապետը սահմանին 3 անցակետ բացելու ՀՀ որոշումն իմիտացիա է անվանել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, մեկնաբանելով ՀՀ կառավարության որոշման նախագիծն Ադրբեջանի հետ սահմանին 3 անցակետ բացելու մասին, դա անվանել է «նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարման իմիտացիա», հայտնում է APA-ն։12

«Մշտադիտարկման արդյունքում, այդ կետերից սկսվող ճանապարհները, ռելիեֆով և կլիմայական պայմաններով տարվա մեծ մասը պիտանի չեն Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության և առավել ևս միջազգային տարանցիկ փոխադրումների համար, որն էլ այդ ապաշրջափակման նպատակներից մեկն է։ Եվ հետո, որպես կանոն, հսկիչ սահմանային անցակետերը բացվում են փոխադարձ համաձայնեցմամբ, հայելային սկզբունքով, Ադրբեջանի հետ այդ հարցով ոչ մի համաձայնեցում չի եղել»,-ասել է նա։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր․ «Արդեն մի քանի ամիս է, ինչ շրջանառության մեջ է դրվել Հայաստանի կառավարության որոշման նախագիծը արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի ապահովման նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին որոշման նախագիծը։ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»։

Նախագիծը շրջանառության մեջ է դրևվել օգոստոսին ՀՀ ԱԱԾ կողմից, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում՝ պետական սահմանով անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների անցումը կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Նոր անցակետերը նախատեսվում է բացել Գեղարքունիքի (Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային), Արարատի (Երասխ համայնք՝ ավտոմոբիլային), Սյունիքի (Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային) մարզերում հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---