Պեսկով․ ՀԱՊԿ հանդիպումը կկայանա ՀՀ-Ադրբեջան-ՌԴ գագաթնաժողովին ընդառաջ և դրա նախապատրաստման շրջանակում

Պեսկով․ ՀԱՊԿ հանդիպումը կկայանա ՀՀ-Ադրբեջան-ՌԴ գագաթնաժողովին ընդառաջ և դրա նախապատրաստման շրջանակում

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ հանդիպումը տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի գագաթնաժողովին ընդառաջ և դրա նախապատրաստման շրջանակում։

«Այո, այդ թվում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակում»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ նիստն անցկացվելու է Երևանի նախաձեռնությամբ, Պեսկովը հիշեցրել է, որ այժմ Հայաստանն է նախագահում կազմակերպությունում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը, որտեղ քննարկվելու են Հայաստանին օգնության միջոցները, կանցկացվի հոկտեմբերի 28-ին։

Ըստ ՀԱՊԿ հայտարարության՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը կկայանա 2022-ի հոկտեմբերի 28-ին։ Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման պատճառով սեպտեմբերի 15-ին Հայաստան գործուղված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները։ Նաև առաջարկվում է քննարկել ՀՀ-ին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցները։

Հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնում և 2 հիմնական ակնկալիք ունի։ «Առաջին՝ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական պետք է տա տեղի ունեցածին, և երկրորդ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու ճանապարհային քարտեզ ընդունի»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---