Սոչիում եռակողմ հանդիպումից բացի Պուտինն առանձին կհանդիպի Փաշինյանին և Ալիևին

Սոչիում եռակողմ հանդիպումից բացի Պուտինն առանձին կհանդիպի Փաշինյանին և Ալիևին

PanARMENIAN.Net - Ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նախատեսված են նաև Պուտինի առանձնաին հանդիպումները Փաշինյանի և Ալիևի հետ։

Եռակողմ հանդիպմանը նախատեսվում է քննարկել ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը, Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը։ Քննարկվելու են նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերակնագման և զարգացման հարցեր։

Հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Հայաստանին առաջարկվող վաշինգտոնյան տարբերակը, ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Նա հավելել է․ «Եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ։ Մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության»։

ՌԴ նախագահը նաև ասել է, որ ՌԴ-ն չի պատրաստվում ոչինչ պարտադրել Հայաստանին, չի կարող և չի պատրաստվում ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---