Սիմոնյանը՝ Գաֆարովային․ Եթե չկա Լեռնային Ղարաբաղ, ապա Ալիևը նոյեմբերի 9-ին ինչի՞ տակ է ստորագրել

Սիմոնյանը՝ Գաֆարովային․ Եթե չկա Լեռնային Ղարաբաղ, ապա Ալիևը նոյեմբերի 9-ին ինչի՞ տակ է ստորագրել

PanARMENIAN.Net - Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում, արձագանքելով Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի շրջան չկա, ասել է՝ եթե չկա Լեռնային Ղարաբաղ, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020-ի նոյեմբերի 9-ին ինչի՞ տակ է ստորագրել:

Նա հավելել է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում շատ հստակ և պարզ նշված է «Լեռնային Ղարաբաղ», գրում է «Փաստինֆոն»։

Իր ելույթում Սիմոնյանը խոսել է ադրբեջանցի զինծառայողների վայրագությունների մասին, որին արձագանքելով, Գաֆարովան էր մեղադրել հայկական կողմին իբր «ռազմական հանցագործություններ կատարելու մեջ»։ Սիմոնյանը հակադարձել էր՝ հիշեցնելով Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը՝ նշելով որ որևէ ազգության կամ պետության ցինիզմն ու գործելաոճը հասկանալու ու պատկերացնելու համար հարկավոր է հիշել Սաֆարովին, որը հյուրանոցի համարում քնած ժամանակ սպանել է հայ սպային, և իր վայրագության համար նրան Ադրբեջանում հերոսի կոչում են տվել։

Սիմոնյանը, դիմելով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, առաջարկել է ԱՊՀ-ի հովանու ներքո կազմակերպել Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը:

«Իմ ադրբեջանցի գործընկերը կարող է նրանց անվանել Լեռնային Ղարաբաղի ծովահեններ, հանցագործներ, բայց նրանք ընդամենը մարդիկ են, որոնք մոլորվել են և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում` կրակի դադարեցման մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Եկեք առաջարկենք մեր ադրբեջանցի գործընկերներին հաջորդ նիստին իրենց հետ բերել բոլոր պահվող անձանց, որովհետև նրանց ծնողները և հարազատները ամեն օր մեզանից պահանջում են, որպեսզի դրանով զբաղվենք»,- ասել է Սիմոնյանը:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 27-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 220-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---