Արցախի գործող և նախկին նախագահները մասնակցել են Ստեփանակերտի բազմահազարանոց հանրահավաքին

Արցախի գործող և նախկին նախագահները մասնակցել են Ստեփանակերտի բազմահազարանոց հանրահավաքին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաքին մասնակցելկ են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ երկրորդ ու երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ Հանրահավաքին զուգահեռ ընթանում էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի, որը հայտարարություն է ընդունել։

ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարությունը:

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Վերածննդի հրապարակում ունեցած ելույթում ասել է, որ անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախը կարող է դիտարկվել որպես Ադրբեջանի մաս:

«Բոլորս միասանական պաշտպանելու ենք Արցախը, հնարավորությունը կա փրկելու Արցախը: Այն, որ բոլորդ կանգնած եք այստեղ, պատգամ է ամբողջ աշխարհին, մարդկությանը: Մենք ապրում ենք օրհասական ժամանակահատված՝ առերեսվելով գոյաբանական վտանգների: Նաև Մայր Հայաստանը և Սփյուռքն են առնչվում նման գոյաբանական վտանգների: Այս ամենը հաղթահարելու համար պետք է աշխատենք և ներքին,և արտաքին ոլորտներում»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ ամենակարևորը անտարբեր չլինելն է, հենց անտարբերությունը մեզ կարող է կործանել: Նրա խոսքով՝ յուրաքանչյուրից է կախված մեր ապագան, լինելո՞ւ է հաղթանակ, թե՝ պարտություն, գրում է «Փաստինֆոն»։

Նա ընդգծել է՝ ճակատագիրը միասնական է, չի լինելու ոչ մի խաղ ժողովրդի մեջքի հետևում:

«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերակատարությունը տարածաշրջանում և խաղաղապահ առաքելության բարդ աշխատանքը: Երբ մենք ասում ենք, որ հայ և ռուս ժողովուրդները եղբայրական են, դա ուղղված չէ այլ ժողովրդի դեմ: Եկեք համախմբվենք ու չհուսահատվենք. կան բոլոր շանսերը պահելու մեր երկիրը»,- նշել է Բաբայանը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում Վերածննդի հրապարակից։

«Արցախի ժողովրդի կամքն անսասան է սեփական ճակատագիրը որոշելու և տնօրինելու հարցում…»,-գրել է նա։

Հանրահավաքին մասնակցել է մոտ 40,000 քաղաքացի։

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է. «Արցախի ժողովուրդն այսօր հուժկու հանրահավաք էր կազմակերպել՝ Ազգային ժողովի արտահերթ նիստին զուգահեռ: Ստեփանակերտից ու շրջաններից հավաքված շուրջ 40,000 քաղաքացիները (ընդհանուր բնակչության շուրջ 33%-ը) և Ազգային ժողովը վերահաստատեցին մեր կամքն ու վճռականությունը սեփական ճակատագիրը տնօրինելու և Հայրենիքը պաշտպանելու հարցում: Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում:Մենք ենք մեր հայրենիքի տերը և շարունակում ենք պայքարը հանուն մեր իրավունքների ու ազատությունների»:

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Պուտինը նաև առանձնազրույցներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---