Փաշինյանը ժամանել է Սոչի

Փաշինյանը ժամանել է Սոչի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան՝ Սոչի, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 31-ին նախ տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը փաստաթուղթ ստորագրել և ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում երկարացվի 10-20 տարով։

Արցախի Ազգային ժողովը հոկտեմբերի 30-ին հրավիրած արտահերթ նիստում, որին զուգահեռ բազմահազարանոց հանրահավք էր ընթանում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, հայտարարություն է ընդունել՝ շեշտելով, որ ԱՀ-ն երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Հայտարարությամբ արցախցիները նաև դիմել են ՌԴ-ին` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու ,քաղաքական և ռազմական լրացուցիչ մեխանիզմներխ նդրանքով:

Հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Հայաստանին առաջարկվող վաշինգտոնյան տարբերակը, ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Նա հավելել է․ «Եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ։ Մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության»։ ՌԴ նախագահը նաև ասել է, որ ՌԴ-ն չի պատրաստվում ոչինչ պարտադրել Հայաստանին, չի կարող և չի պատրաստվում ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ:

Ընթերցեք նաև․ ՌԴ ԱԳՆ-ում հուսով են՝ Սոչիի եռակողմ հանդիպումը կնպաստի խաղաղության պայմանագրի կնքմանը

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---