Եռօրյա այցով ՀՀ-ում է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարը

Եռօրյա այցով ՀՀ-ում է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարը

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի տարածաշրջան ընդլայնված այցի շրջանակում Հայաստան է ժամանել ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔին: Այցը եռօրյա է և կավատրվի նոյեմբերի 2-ին, հայտնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակը։

Նշվում է, որ դեսպան ՄըՔին իր այցով կխթանի ԱՄՆ և Հայաստանի միջև գործակցությունը, որը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների և երկու ժողովուրդների միջև երկար տարիների հարաբերությունների վրա: Դեսպան ՄըՔիի հետ միասին Հայաստան է ժամանել նաև Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի տեղակալ՝ դոկտոր Ալեքսանդր Սոկոլովսկին:

Դեսպանի օրակարգում ընդգրկված են հանդիպումներ՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ։ Հանդիպումների քննարկման շրջանակն ընդգրկում է հայ-ամերիկյան հարաբերությունները, ԱՄՆ ՄԶԳ-ի գործակցությունը Հայաստանի հետ՝ ժողովրդավարության և տնտեսական անվտանգության զարգացման տեսանկյունից։

Դեսպան ՄըՔին կհանդիպի նաև մամուլի ներկայացուցիչներին ու ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի շահառուներին, կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղկեպսակ դնելու արարողությանը։

Իր հանդիպումներում դեսպան ՄըՔին կընդգծի ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու կայուն խաղաղությանը Հարավային Կովկասում, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին շարունակել իր ուղին և առաջ գնալ դեպի ժողովրդավարական բարեփոխումներ, աջակցել կոռուպցիայի կանխարգելման ջանքերին, էներգետիկ անվտանգությանը, մարդու իրավունքների խթանմանն ու տնտեսական բարգավաճմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---