Արցախում կհիմնվի մետաղամշակման և ուսումնական արտադրամաս

Արցախում կհիմնվի մետաղամշակման և ուսումնական արտադրամաս

PanARMENIAN.Net - Արցախում կհիմնվի մետաղամշակման և ուսումնական արտադրամաս. Կառավարության և «Ջենեսիս Արմենիայի» միջև հուշագիր է ստորագրվել:

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել «Ջենեսիս Արմենիա» գիտավերլուծական կենտրոն հիմնադրամի գլխավոր տնօրեն Աբրահամ Գասպարյանի և «Էկոպրոֆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչների հետ:

Բեգլարյանն արժեքավոր է համարել ԱՀ կառավարության և «Ջենեսիս Արմենիա» գիտավերլուծական կենտրոն հիմնադրամի հետ ունեցած համագործակցության փորձը՝ հայտարարելով տնտեսական և ուսումնական նշանակության նոր նախաձեռնության մասին:

«Նախատեսում ենք Արցախում ստեղծել գերժամանակակից խառատային և գործիքաշինական հաստոցներով հագեցած մետաղամշակման, վերանորոգման և ուսումնական մեկ ընդհանուր արտադրամաս: Պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում 200 մլն դրամ արժողությամբ ներդրումային ծրագիրը նպատակ ունի հոգալու հասարակության ու տնտեսության կարիքները, ինչպես նաև խթանել աշակերտների և ուսանողների շրջանում տեխնիկական և արհեստագործական մասնագիտությունների հանդեպ հետաքրքրությունը: Սա պահանջված ներդրում է Արցախում և վառ օրինակ է բարեգործական ու բիզնես ներդրման՝ հաշվի առնելով հատկապես հետպատերազմյան մարտահրավերներն ու առաջնահերթությունները»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:

Ծրագրի առանձին մանրամասները քննարկելուց հետո՝ Արտակ Բեգլարյանն ու Աբրահամ Գասպարյանը ստորագրել են ԱՀ կառավարության, «Ջենեսիս Արմենիա» գիտավերլուծական կենտրոն հիմնադրամի և «Էկոպրոֆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև համագործակցության եռակողմ հուշագիր:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---