Միրզոյանը ցավակցել է Հնդկաստանի կառավարությանը կամրջի փլուզումից մարդկային զոհերի կապակցությամբ

Միրզոյանը ցավակցել է Հնդկաստանի կառավարությանը կամրջի փլուզումից մարդկային զոհերի կապակցությամբ

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Գուջարաթ նահանգում կամրջի փլուզման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Մենք խորապես վշտացած ենք Մորբի քաղաքում տեղի ունեցած ողբերգության լուրից։ Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում Հնդկաստանի եղբայրական ժողովրդին և կառավարությանը։ Մեր մտքերն ու աղոթքները զոհվածների ընտանիքների հետ են։ Մենք նաև շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,- ասվում է գրառման մեջ։

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում Մաչխու գետի վրա կառուցված հետիոտնային կամրջի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 141-ի։ Տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոցում է գտնվում 20 մարդ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---