ԿԲ նախագահ․ Գնաճը ՀՀ-ում հասել է 9․9%-ի՝ հավասարվելով ԵՄ ցուցանիշին

ԿԲ նախագահ․ Գնաճը ՀՀ-ում հասել է 9․9%-ի՝ հավասարվելով ԵՄ ցուցանիշին

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ-ում 2023-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը հայտարարել է, որ Հայաստանում գնաճը հասել է 9․9 տոկոսի՝ մտահոգիչ համարելով դա։

«Ի դեպ, սա ԵՄ երկրների գնաճին է հավասար», – ասել է ԿԲ նախագահը, հայտնում է Factor.am-ը:

Նա նշել է, որ հարկավոր է զսպել գնաճը։

«Երբ ռուսական կողմից նոր հայտարարություններ եղան՝ մոբիլիզացիայի հետ կապված, տեսանք նոր մարդկանց հոսք, որն ավելացնում է արտաքին պահանջարկի գործոնի ազդեցությունը մեր գնաճի վրա: Մենք մի բանում ենք հաստատակամ, որ անպայմանորեն պետք է բոլոր քաղաքականությունները նպատակադրենք նրան, որ մեր գնաճը զսպենք ու մյուս տարվա ընթացքում գանք թիրախին», – ընդգծել է ԿԲ նախագահը:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը գտնվում է պարտքի բարձր միջակայքում, ուստի նախատեսվում է, որ պետական պարտքը նախորդ տարվա 60.3 տոկոս մակարդակից պետք է նվազի մինչև 50 % չգերազանցող մակարդակի: Նա նշել է, որ 2023-ի պետական բյուջեի նախագիծը կոչված է երաշխավորելու մակրոտնտեսական կայունություն։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---