Պուտին․ Գլխավորը հիմա խաղաղության ապահովումն է տարածաշրջանում և ապաշրջափակումը

Պուտին․ Գլխավորը հիմա խաղաղության ապահովումն է տարածաշրջանում և  ապաշրջափակումը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որտեղ քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորումը, ընդգծել է, որ հիմա գլխավոր խնդիրներն են խաղաղության և կայունության ապահովումը տարածաշրջանում և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։

Նա հավելել է, որ այդ վաղեմի հակամարտությունը պետք է ավարտել, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք տեսնում ենք մեր գործընկերների մոտեցումներն այն ամենին, ինչ կատարվում է հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղի շուրջ։ Այդ հակամարտությունն արդեն տասնամյակներ է ձգվում, մի օր այն պետք է ավարտել, համաձա՞յն եք։ Գիտեմ, որ ունեք դրա քաղաքական կամքը։ Եվ մենք ամեն կերպ սատարում ենք դրան»,-ասել է Պուտինը։

Նա նաև կարևորել է առաջիկա եռակողմ գագաթնաժողովի առանցքային պահերի որոշումը, ինչը թույլ կտա առաջ շարժվել այդ հարցի լուծման ուղղությամբ։

Սոչիում Պուտինի առանձնազրույցներին Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կհաջորդի եռակողմ գագաթնաժողովը։

Հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Հայաստանին առաջարկվող վաշինգտոնյան տարբերակը, ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Նա հավելել է․ «Եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ։ Մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության»։ ՌԴ նախագահը նաև ասել է, որ ՌԴ-ն չի պատրաստվում ոչինչ պարտադրել Հայաստանին, չի կարող և չի պատրաստվում ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---