Փաշինյան-Ռայիսի հանդիպումը մեկնարկել է

Փաշինյան-Ռայիսի հանդիպումը մեկնարկել է

PanARMENIAN.Net - Թեհրանի Սադաբադ համալիրում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Ռայիսի հանդիպումը, հայտնում է իրանական IRNA-ն։

Փաշինյանն Իրան է մեկնել աշխատանքային այցով։

Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ երկու երկրի ղեկավարի առանձնազրույցից հետո տեղի կունենա ընդլայնված հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաների և պատվիրակության անդամների մասնակցությամբ։ Նշվում էր նաև, որ նախատեսվում է նաև համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում։

Աշխատանքային այցով Իրանում է գտնվում նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ քննարկել է Քաջարանի թունելի կառուցման հարցը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---