Մարուքյան․ Խաղաղության ճանապարհն անցնում է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈւ-ի դուրսբերմամբ

Մարուքյան․ Խաղաղության ճանապարհն անցնում է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈւ-ի դուրսբերմամբ

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, Twitter-ի իր միկրոբլոգում անդրադառնալով ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը Սոչիում, գրել է, որ խաղաղության ճանապարհն անցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերմամբ։

«Խաղաղության ճանապարհն անցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈւ-ի դուրսբերման, բոլոր ռազմագերիների վերադարձի, ըստ 1991թ. Ալմաթիի հռչակագրի սահմանազատման և կողմերի ինքնիշխանության հիման վրա հաղորդակցությունների ապաշրջափակման միջով։ Նաև պետք է երաշխավորվեն ԼՂ հայերի անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները»,-գրել է Մարուքյանը:

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության մեջ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղը, խոսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։

Նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---