ՀՀ-ն ու Իրանը գազի և էլէներգիայի համաձայնագրի երկարաձգման հուշագիր են կնքել 1 նոյեմբերի 2022 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էլեկտրաէներգետիկայի և գազի վերաբերյալ համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է Թեհրանում գտնվող ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահի հետ մամուլի ասուլիսում, գրում է Factor.am-ն իրանական Mehrnews գործակալության վրա հղումով։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Հայաստանի վարչապետի այցն Իրան, անկասկած, բեկումնային է լինելու երկու երկրի զարգացման գործում։ Նշելով, որ Կովկասյան տարածաշրջանն Իրանի պատմության, քաղաքակրթության և մշակույթի մի մասն է՝ Ռաիսին հայտարարել է, որ կովկասյան տարածաշրջանում զարգացումները, անվտանգությունն ու խաղաղությունը շատ կարևոր են Իրանի համար, և որ «տարածաշրջանում օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի»։ Հայաստանի վարչապետն իր հերթին բարձր է գնահատել Ռայիսիի մոտեցումն Իրանի հայ համայնքի նկատմամբ։ Գնահատելով Իրանի սկզբունքային տեսակետները Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերաբերյալ՝ Փաշինյանն ասել է. «Ես պարոն Ռայիսիին տեղեկացրել եմ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին և համաձայն եմ Իրանի նախագահի տեսակետների հետ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ»։ Նա նաև հայտնել է, որ Իրանի և Հայաստանի նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էլեկտրաէներգիայի և գազի պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։ Բացի այդ, քննարկումներ են տեղի ունեցել էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածների և ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ։ Հայաստանի վարչապետը Իրանի նախագահին հրավիրել է Երևան՝ բանակցությունները շարունակելու։ Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության մեջ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղը, խոսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։ Նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |