Սահմանազատման հանձնաժողովների 3-րդ նիստը կկայանա նոյեմբերի 3-ին՝ Բրյուսելում

Սահմանազատման հանձնաժողովների 3-րդ նիստը կկայանա նոյեմբերի 3-ին՝ Բրյուսելում

PanARMENIAN.Net - ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստը կկայանա նոյեմբերի 3-ին՝ Բրյուսելում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցեն սահմանազատման հանձնաժողովների երրորդ նիստին»,-ասվում է գրառման մեջ:

ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նախորդ նիստը կայացել է օգոստոսի 30-ին Մոսկվայում։

Photo. AP
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---