Վարչապետ․ Թեև խաղաղապահների մանդատը երկարացնելու առաջարկը Սոչիում չընդունվեց, ըստ իս, այն դարձավ օրակարգային

Վարչապետ․ Թեև խաղաղապահների մանդատը երկարացնելու առաջարկը Սոչիում չընդունվեց, ըստ իս, այն դարձավ օրակարգային

PanARMENIAN.Net - Հայաստանը Սոչիում տեղի ունեցած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանն առաջարկել էր երկարացնել Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատը: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ԱԺ-ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023-ի պետբյուջեի նախագծի քննարկումների ընթացքում:

Որպես տարբերկաներ նա նշել է՝ անորոշ ժամկետով, 15-20 տարով, 5 տարով և այլն, սակայն առաջարկը չի ընդունվել։

«Առաջարկը չընդունվեց, բայց պետք է արձանագրեմ նաև որ, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային», - ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ ակնհայտ է՝ այսօր ԼՂ հայության անվտանգության երաշխիքը ռուս խաղաղապահների ներկայությունն է, քանի դեռ չեն ստեղծվել հուսալի մեխանիզմներ ու երաշխիքներ։

Փաշինյանը հավելել է, որ Սոչիում նոր բան չի ասել, վերահաստատել է Պրահայի պայմանավորվածությունները, որոնք ադրբեջանական կողմը ևս չի հերքել։

Փաշինյանը նաև ասել է, որ համաձայն են ԼՂ կարգավիճակի հարցը անորոշ ժամանակով հետաձգելու ռուսական հայեցակարգին, և որ ՀՀ կառավարության վարած քաղաքականությունը 100 տոկոսով համապատասխանում է այս տեսլականին:

«ՌԴ մեր գործընկերներն ասել են, որ ճիշտ կլինի ԼՂ կարգավիճակի հարցի հետաձգումն անորոշ ժամանակով։ Հիմնավորվում է նրանով, որ այս պահին չկա մի տարբերակ, որը փոխընդունելի կլինի։ Ինչքանո՞վ է ՀՀ քաղաքականությունը համապատասխանում սրա հետ։ Լիարժեք և 100 տոկոսով համապատասխանում է»,–ասել է վարչապետը։

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումից հետո ՌԴ նախագահը հայտարարել էր, որ որոշ հարցեր ստիպված են եղել հանել նախապես մասնագետների մասնակցությամբ մշակված հայտարարության տեքստից։

Photo. AFP
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---