Փրայս․ ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցություններին և կայուն խաղաղության հաստատմանը

Փրայս․ ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցություններին և կայուն խաղաղության հաստատմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել երկկողմ հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ ինչպես գործընկերների, այնպես էլ բազմակողմ կազմակերպությունների շրջանակում։

Փրայսը նշել է՝ Պետդեպի դիրքորոշումն այն է, որ ուղիղ երկխոսությունն է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հաստատման գրավականը։

«Մենք անելու ենք ամեն բան, ինչ համարում ենք առավել օգտակար, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատվի»,– ասել է Փրայսը։

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության մեջ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղը, խոսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։

Նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի։

Photo. AP
 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---