ԱԳՆ․ Լուկաշենկոյի հախուռն, ոչ դաշնակցային հայտարարությունները մեկնաբանելը տեղին չենք համարում

ԱԳՆ․ Լուկաշենկոյի  հախուռն, ոչ դաշնակցային հայտարարությունները մեկնաբանելը տեղին չենք համարում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն ոչ դաշնակցային-գործընկերային է որակել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները Հայաստանի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային-գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակում ստորագրված անդամ-պետության պարտավորությունները, մեկնաբանելը տեղին չենք համարում»,- նշել է նա։

Լուկաշենկոն ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստում, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած 2 ակնկալիքին՝ քաղաքական գնահատական տալու Բաքվի ագրեսիային և ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզի մասին, ասել է՝ «դուք ի՞նչ է՝ չգիտեք մեր դիրքորոշումը, ի՞նչ ճանապարհային քարտեզ»։

«Այսօր Ադրբեջանը ղեկավարող Իլհամ Ալիևը լիովին մեր մարդն է, ինչ կլինի վաղը, ոչ ոք հավերժ չէ, ոչ ոք չգիտի, ուստի այդ սուր հարցերը հիմա է պետք լուծել, Ադրբեջանի գործող ղեկավարության օրոք, ով էլ կանգնած լինի Ադրբեջանի թիկունքին։ Թուրքիայի մասին են խոսում։ Հետո՞ ինչ։ Դա քաղաքականություն է։ Թուրքիան սատարում է Ադրբեջանին, որվհետև նրանք մերձավոր և հարազատ երկրներ են։ Այդպես կարելի է ՌԴ-ին մեղադրել, թե ինչու է՝ Բելառուսին օգնում․․․»,-ասել է նա։

Ընթերցեք նաև․ Մնացականյան․ Բելառուսը ՀԱՊԿ-ը վերածում է Ադրբեջանի հավաքական անվտանգության կազմակերպության

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---