Բեգլարյան․ ՀՀ իշխանությունների հետ տարաձայնություններ եղել են, նաև սկզբունքային

Բեգլարյան․ ՀՀ իշխանությունների հետ տարաձայնություններ եղել են, նաև սկզբունքային

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն իր պաշտոնավարումն ամփոփող մամուլի ասուլիսում ասել է, որ ՀՀ իշխանությունների հետ տարաձայնություններ եղել են, այդ թվում՝ սկզբունքային։

«Իրականում, տարաձայնությունները քիչ չեն։ Տարբեր գործընկերների հետ որոշակի աշխատանքային շփումներ լինում են, հաջողված ծրագրեր լինում են, բայց նաև սկզբունքային տարաձայնություններ են լինում», -ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ իշխանությունների հետ ինչ-որ տարաձայնություններ կան, գրում է Panorama.am-ը։

Նրա խոսքով, տարաձայնություններ լինում են Արցախին առնչվող արտաքին քաղաքական կուրսի հայտարարությունների, տարբեր ծրագրերի մասով։

«Շատ դեպքերում փորձում եմ ներքին աշխատանքային միջավայրում այդ խնդիրները լուծել, քանի որ կարևորում եմ, որ այս ծանր իրավիճակում Արցախի և Հայաստանի Հանրապետությունների կառավարությունները, իշխանություններն արդյունավետ փոխգործակցություն ունենան»,- ասել է Բեգլարյանը։

Նա նշել է, որ մյուս կողմից որոշակի տարաձայնություններ, դժգոհություններ ունենում է, որոնց մասին միշտ բաց անկեղծորեն ներկայացնում է, մի մասն ազդում է, մի մասը չի ազդում, սակայն չէր ցանկանա հրապարակային ներկայացնել։

«Արտաքին քաղաքական մասով իմ դիրքորոշումներն ես անընդհատ հրապարակային ներկայացրել եմ, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որևէ կասկածի տակ չպետք է դրվի։ Նախագահի, ԱԳ նախարարության, ԱԺ կողմից բոլոր հայտարարությունները ես կիսում եմ, ես էլ նույն ձև եմ մտածում, հետևաբար այս տեսանկյունից որևէ հարց չկա, իսկ տարաձայնություններ, իհարկե, կան որոշ գործընկերների հետ»,- ասել է Բեգլարյանը։

Արտակ Բեգլարյանը հեռանում է ԱՀ պետնախարարի պաշտոնից, քանի որ այդ պաշտոնում նշանակվելու է ՌԴ քաղաքացիությունից հրաժարված Ռուբեն Վարդանյանը, որի նշանակումը Բեգլարյանը ողջունել է։ Նա նաև ասել է, որ կշարունակի իր գործունեությունը այլ պաշտոնում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---