Մարուքյան․ Բաքուն ասում է՝ ԼՂ հայերը կամ կմնան Ադրբեջանի պայմաններով, կամ կհեռանան ու պնդում, որ դա էթնիկ զտում չէ

Մարուքյան․ Բաքուն ասում է՝ ԼՂ հայերը կամ կմնան Ադրբեջանի պայմաններով, կամ կհեռանան ու պնդում, որ դա էթնիկ զտում չէ

PanARMENIAN.Net - Հատուկ հանձարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանն ասում է, թե ԼՂ հայերը կամ կմնան Ադրբեջանի պայմաններով, կամ կհեռանան՝ միևնույն ժամանակ պնդելով, որ դա էթնիկ զտում չէ։

«Ադրբեջանն այն թեզն է առաջ տանում, որ դարերով Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը կամ կմնան Ադրբեջանի պայմաններով, կամ պետք է հեռանան երրորդ երկիր՝ պնդելով, որ դա էթնիկ զտում չէ։ Հետաքրքիր է, այդ թեզի հեղինակներն իրենք հավատո՞ւմ են իրենց ասածին»,-ասվում է գրառման մեջ։

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության մեջ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղը, խոսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։

Նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---