«Հայաստան» հիմնադրամի կանոնադրությունից փորձել են հանել Արցախի Հանրապետություն ձևակերպումը

«Հայաստան» հիմնադրամի կանոնադրությունից փորձել են հանել Արցախի Հանրապետություն ձևակերպումը

PanARMENIAN.Net - Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն իր պաշտոնավրման ամփոփիչ ասուլիսում ասել է, որ «Հայաստան» հիմնադրամի կանոնադրությունից փորձել են հանել Արցախի Հանրապետություն անվանումը։

Բեգլարյանը հաստատել է, որ նմանատիպ քննարկումներ, խնդիրներ եղել են, ինքը կանոնադրության շուրջ գրավոր ներկայացրել է իր առաջարկությունները՝ որպես հոգաբարձուների խորհրդի անդամ, գրում է «Փաստինֆոն»։

«Այդտեղ ներկայացված է նաև Արցախի Հանրապետության նշման հիմնավորումները, փաստարկները, չնշելու ռիսկերը և մի շարք այլ հիմնարար փոփոխություններ, որոնք, կարծում եմ, պետք է կատարվեն կանոնադրության մեջ»,-նշել է Բեգլարյանը՝ հավելելով, որ իր գործունեության մեջ միշտ առաջնորդվել է բարեխղճության, իր արժեքների և սկզբունքներով, ազգային շահերով, մնացածը՝ իրեն չի հետաքրքրում։

Լրագրողի հարցին, թե պետնախարարի պաշտոնից կա՞պ ունի ժողովի ընթացքում դրսևորած պահվածքի հետ՝ Բեգլարյանն ասել է, որ նման կապ չի տեսնում։

«Չէի ցանկանա նման կապ տալ։ Իրականում դուք գիտեք, թե ինչու եմ ես թողնում պետնախարարի պաշտոնը։ Դա նախագահի որոշումն է, որ Ռուբեն Վարդանյանին պետք է նշանակի Պետական նախարար, երբ Ռուբեն Վարդանյանը պատրաստակամություն է հայտնել ստանձնելու այդ պարտականությունները, բնականաբար, նախագահի կողմից այդ որոշումը կայացվել է։ Կարծում եմ՝ սա պայմանավորված է միայն նախագահի և Ռուբեն Վարդանյանի որոշումներով»,- նշել է Բեգլարյանը՝ հավելելով, որ ողջունում է այդ որոշումը, քանի որ Վարդանյանը միջազգային մակարդակի կառավարման տասնամյակների մեծ հաջողված փորձ ունի։

Ըստ շրջանառվող լուրերի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների տարեկան ժողովի ժամանակ քննարկվել է կանոնադրության փոփոխության հարցը, առաջարկ է եղել կանոնադրությունից հանելու «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը, ինչին ընդդիմացել է Բեգլարյանը և փոփոխությունները չեն կատարվել։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---