Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետնախարար

Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետնախարար

PanARMENIAN.Net - Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշանակվել է ԱՀ պետնախարար։ Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիրը։ Վարդանյանը կհամակարգի հետևյալ նախարարությունների ղեկավարների գործունեությունը․

-առողջապահության նախարար,

-արդարադատության նախարար,

-արտաքին գործերի նախարար,

-գյուղատնտեսության նախարար,

-կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար,

-սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար,

-տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,

-քաղաքաշինության նախարար,

-ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:

Այդ նպատակով փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» ԱՀ նախագահի հրամանագրում։

Հարությունյանի մեկ այլ հրամանագրով փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետնախարարին վերապահված են նաև ԱՀ պետական կառավարման հետևյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթներ՝

-պետական վերահսկողական ծառայության պետի,

-կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի,

-նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի,

-պետական եկամուտների կոմիտեի նախագահի,

-պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի,

-ջրային կոմիտեի նախագահի:

Մեկ այլ հրամանագրով Արտակ Բեգլարյանն ազատվել է պետական նախարարի պաշտոնից։

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, տեղափոխվել ԱՀ և հիմնել Արցախի անվտանգության և զարգացման ճակատ։

Ընթերցեք նաև․ Վարդանյան․ Մեր գործողություններով պետք է ցույց տանք՝ Արցախի հետ կարելի է և պետք է հաշվի նստել

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---