Փայլանը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին հաշտեցնել ադրբեջանցիներին ու հայերին

Փայլանը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին հաշտեցնել ադրբեջանցիներին ու հայերին

PanARMENIAN.Net - Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայաստան իր այցին նվիրված մամուլի ասուլիսում Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հաշտեցնել ադրբեջանցիներին ու հայերին՝ անվանելով նրանց «եղբայրական ժողովուրդներ»։

Փայլանը նշել է, որ այցի ընթացքում հանդիպել է ՀՀ նախագահի , ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ: Նա ն շել է, որ այցի ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և «մնայուն խաղաղություն» հաստատելու վերաբերյալ հարցեր, գրում է Ermenihaber-ը։

«Կարծում եմ , որ Կովկասում խաղաղություն հաստատելու համար կա լուրջ հնարավորության պատուհան, սակայն կան նաև ռիսկեր: Կարծում եմ, որ դժվար է հաշտեցնել այն ժողովուդրներին, որոնք երկար ժամանակ իրարից նեղացած են: Դրա համար պետք է քաջություն: Ես այդ պայքարի ջատագովն եմ: Ուզում եմ, որ Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի բոլոր քաղաքական գործիչներն էլ լինեն դրա կողմնակիցը: Այժմ խաղաղության համար հնարավորություն կա: Երկու եղբայրական ժողովուրդներին հաշտեցնելու համար առկա է բանալի: Եվ այդ բանալի երկիրը Թուրքիան է: Իմ կոչն է Թուրքիայում բոլոր դերակատարներին, քաղաքական կուսակցություններին, կառավարությանը, պարոն նախագահին. եկեք այս երկու եղբայրական ժողովուրդներին հաշտեցնենք»:

Փայլանը Երևան էր այցելել Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կարո Փայլանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շուրջ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---