ՀՀ-ում մեկ շաբաթում կովիդի 155 նոր դեպք է գրանցվել

ՀՀ-ում մեկ շաբաթում կովիդի 155 նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 31–ից նոյեմբերի 6-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445,397-ի` ավելանալով 155-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8709 դեպք կա։

Ապաքինվել է ևս 153 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 434,441 է։ Փաստացի բուժվողների թիվը 375 է։

Ընդհանուր առմամբ 3,230,307 թեստ է արվել, մեկ շաբաթում` 1839։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---