«Պատիվ ունեմ»-ի պատգամավորները հանդիպել են Արցախի ընդդիմադիր խորհրդարանականներին

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորները հանդիպել են Արցախի ընդդիմադիր խորհրդարանականներին

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն Արցախ այցի շրջանակում հանդիպել է ԱՀ խորհրդարանի ընդդիմադիր ՀՅԴ, ԱԺԿ, «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչների հետ։

Կողմերը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, Ադրբեջանի վերջին ագրեսիայի ու դրա հետևանքների, ինչպես նաև՝ տարածաշրջանում ուրվագծվող նոր վտանգավոր գործընթացների խնդիրը, տեղեկացնում է ՀՀԿ մամուլի ծառայությունը։

Հայաստանի ու Արցախի առաջնահերթությունները հաշվի առնելով, կողմերը պայմանավորվել են աշխատել համագործակցության նոր ձևաչափերի շուրջ՝ առավել արդյունավետ դարձնելու միասնական աշխատանքը՝ հանուն Հայաստանի և Արցախի։

Դիմադրության շարժումը, ի պաշտպանություն Արցախում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած հանրահավաքի ու ԱԺ ընդունած հայտարարության, նոյեմբերի 5-ին հանրահավաք էր հրավիրել Ֆրանսիայի հրապարակում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---