Ռուս խաղաղապահները ֆիքսել են ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտումն Ասկերանում

Ռուս խաղաղապահները ֆիքսել են ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտումն Ասկերանում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմն արձանագրել է ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտումն Ասկերանի շրջանում։

«Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:30-ին, ադրբեջանական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել Խրամորթից 1․8 կմ դեպի արևելք ընկած տարածքում գյուղտեխնիկայի օգտագործմամբ հողային աշխատանքներ կատարող տեղի բնակչի վրա»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ գնդակոծման հետևանքով տեխնիկան աննշան վնասվածքներ է ստացել, իսկ տեղաբնակը չի տուժել։

Նշվում է նաև, որ տվյալ փաստի վերաբերյալ ռուսական կողմը, ադրբեջանական կողմի հետ համատեղ, հետաքննություն կանցկացնի։

Նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969 թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանք կատարելիս է եղել, երբ հարակից ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել։

«Արձակված կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմապակին և ղեկակառավարման սարքերի վահանակը։ Տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին», - ասվում էր հաղորդագրության մեջ։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---