Բլինքեն․ ԱՄՆ-ն հանդես է գալիս ՀՀ և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության օգտին

Բլինքեն․ ԱՄՆ-ն հանդես է գալիս ՀՀ և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության օգտին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հանդես է գալիս ՀՀ և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության օգտին, որն իսկապես կայուն խաղաղության լավագույն միջոցն է: Այդ մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է՝ բացելով նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն շատ ուրախ է աջակցելու դրան՝ ողջունելով կողմերի «համարձակ և վճռական քայլերը», գրում է «Ամերիկայի ձայնը»։

«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Միրզոյանին և Բայրամովին այստեղ՝ Բլեր Հաուսում, Վաշինգտոնում, ովքեր ժամանել են շարունակելու այն շատ արդյունավետ քննարկումները, որոնք մենք նախաձեռնել էինք Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, իսկ այնուհետև մեր թիմերի միջև հետագա զրույցների շրջանակում: Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին:

Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային անկախությանը: 1991 թվականի անկախության վերականգնումը չափազանց կարևոր պահ է երկու երկրների իրավունքների երաշխավորման հարցում մենք դա մեծապես աջակցում ենք»,-ասել է նա:

Բլինքենը նշել է` արդարացի է ասել, որ Լեռնային Ղարաբաղի մոտ 30 և ավելի տարիներ շարունակվող հակամարտությունը հսկայական մարդկային նյութական կորուստների է հանգեցրել, բազմաթիվ կորսված կյանքերի:

«Սպիերը դեռևս բավականին խորն են, բայց այն, ինչին մենք այժմ ականատես ենք՝ իրական և խիզախ քայլեր են երկու երկրների կողմից՝ անցյալը հետևում թողնելու և կայուն խաղաղության ուղղությամբ աշխատելու համար: Երկու երկրներն էլ աշխատում են այդ նպատակին հասնելու և, ի վերջո, Հարավային Կովկասի ավելի պայծառ ապագայի համար՝ խաղաղության ապագայի, խաղաղության մեջ գտնվող երկրների ապագայի, ավելի լավ ապագայի միասին աշխատող երկրների համար: Ես ցանկանում եմ նշել, որ ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի բարեկամն է և հանձնառու է անել ամենը մեր ուժերում՝ ձեր այս ջանքերին աջակցելու, ձեզ հետ միասնաբար դեպի կայուն խաղաղություն ճանապարհ հարթելու, հնարավոր ամեն ինչով ձեզ օգնելու համար: Սա, կարծում եմ, ավելի լավ և պայծառ ապագայի խոստումն է, և ես ողջունում եմ և ձեր, և ձեր կառավարությունների այն խիզախությունը և վճռականությունը, որ ցուցաբերում եք այդ նպատակակետին հասնելու համար»,-ասել է նա:

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթներին։ Նախարարները հյուրընկալվել են Բլեր Հաուսում, որտեղ տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---