Նոյեմբերի 8-ին կդիտվի Լուսնի լրիվ խավարում

Նոյեմբերի 8-ին կդիտվի Լուսնի լրիվ խավարում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ին կդիտվի Լուսնի լրիվ խավարում: Այս անգամ երևույթը կարելի է տեսնել Ասիայից, Ավստրալիայից, Խաղաղ օվկիանոսից, Հյուսիսային և Հարավային Ամերիկայից։

Հայաստանից այն հնարավոր չէ դիտել, քանի որ այդ ժամանակ այստեղ ցերեկ է, հայտնում է Բյուրականի աստղադիտարանը։

Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը, իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է այն:

Խավարման ժամանակ Լուսինը լուսավորված է լինում կարմրավուն լույսով, ինչը շատ գեղեցիկ տեսք է հաղորդում այդ երկնային մարմնին:

Խավարման կիսաստվերը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 12։02-ին և կավարտվի 17։56։ Ցանկացողները կարող են խավարմանը հետևել առցանց։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---