Պետդեպ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են նոր հանդիպման մասին՝ դրական է

Պետդեպ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են նոր հանդիպման մասին՝  դրական է

PanARMENIAN.Net - Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը դրական է գնահատել Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից համատեղ հայտարարության համաձայնեցումը։

Նա հավելել է, որ նրանք պայմանավորվել են ակտիվացնել բանակցություններն ու նոր հանդիպում կազմակերպել առաջիկա շաբաթներին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցրել են համատեղ հայտարարությունը, ինչը շատ դրական ազդակ է։ Դա նշանակում է, որ երկրները կարող են պայմանավորվել ոչ միայն համատեղ հայտարարության հարցում, այլ նաև՝ ըստ էության»,-ասել է Փրայսը։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթներին։ Նախարարները հյուրընկալվել են Բլեր Հաուսում, որտեղ տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---