Վարդանյանը հարգանքի տուրք է մատուցել 44-օրյայում զոհվածների հիշատակին

Վարդանյանը հարգանքի տուրք է մատուցել 44-օրյայում զոհվածների հիշատակին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը խորհրդականների հետ այցելել է Ստեփանակերտի զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:

Ռուբեն Վարդանյանն իր զորակցությունն է հայտնել հուշահամալիր այցելած զոհվածների հարազատներին:

Ռուբեն Վարդանյանը նաև հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ հանրապետական գործադիր մարմինների ղեկավար կազմի, Ստեփանակերտի քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ.

Մինչ աշխատանքներին անցնելը՝ Ռուբեն Վարդանյանը խորհրդակցության մասնակիցներին առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի և հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հերոսների հիշատակը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---