Եղոյանը Վիլնյուսում ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիան ու դրա նպատակները

Եղոյանը Վիլնյուսում ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիան ու դրա նպատակները

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Վիլնյուսում «Ժողովրդավարության ապագան» խորհրդաժողովին ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած խնդիրները, մասնավորապես` ՀՀ վրա Ադրբեջանի հարձակման ու ագրեսիվ քաղաքականության հեռահար նպատակներն ու խորքային դրդապատճառները։

Մոտ 30 երկրի ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են ժողովրդավարական պետություններին և համակարգերին սպառնացող ժամանակակից մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները, հայտնում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարությունը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---