Փաշինյան․ Ադրբեջանը ԼՂ հայերին «իր քաղաքացիներ» է կոչում և միաժամանակ՝ կրակում նրանց վրա

Փաշինյան․ Ադրբեջանը ԼՂ հայերին «իր քաղաքացիներ» է կոչում և միաժամանակ՝ կրակում նրանց վրա

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարաի խախտմանը ԼՂ-ում, նշել է, որ Ադրբեջանը ԼՂ հայերին «իր քաղաքացիներ» է անվանում և միևնույն ժամանակ կրակում է նրանց վրա, երբ նրանք զբաղված են գյուղատնտեսական աշխատանքով։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից ի վեր Ադրբեջանը 3 խաղաղ բնակչի է սպանել և 6-ին վիրավորվել, սպանության փորձի 54 դեպք է գրանցվել։ Արդյո՞ք սա է Ադրբեջանի այն թեզի իրագործումը, թե «ԼՂ հարցը լուծված է»,-գրել, է նա։

Նոյեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Պարզվել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում, Խրամորթ գյուղի բնակիչներ` 27-ամյա Ս.Վանյանը և 45-ամյա Ա. Հայրապետյանը նշված գյուղի վարչական տարածքի «100 հեկտար» կոչվող տեղանքում, «Տ-150» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղղությամբ կրակ է արձակվել։

Կրակոցներից ջարդվել են տրակտորի դիմային և հետևի հողմապակիները։ Ջարդված դիմապակու կտորները դիպել են Ա. Հայրապետյանի դեմքին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Վերջինս տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։Նյութերը տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---