Մարուքյան․ Ադրբեջանի բանակի հարձակումները լավ փաստագրված են ԵՄ առաքելության կողմից

Մարուքյան․ Ադրբեջանի բանակի հարձակումները լավ փաստագրված են ԵՄ առաքելության կողմից

PanARMENIAN.Net - Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանի բանակի հարձակումները լավ փաստագրված են ԵՄ առաքելության կողմից։

«Ադրբեջանի բանակի ամենօրյա հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի վրա լավ փաստագրված են վերջերս Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության կողմից։ Առաքելությունը ԵՄ-ի և մյուսների համար պարզ կդարձնի, որ հարձակումները հրահրված չեն և Ադրբեջանի կողմից լավ ծրագրված ահաբեկչություն են հայկական պետության դեմ»,-ասվում է գրառման մեջ։

Նա նաև տեսանյութ է հրապարակել։

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ից 19:00-ն, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---