Մարիամ Մկրտչյանը Թուրքիայում նվաճել է շախմատի ԵԱ Մ18 տարեկանների չեմպիոնի տիտղոսը

Մարիամ Մկրտչյանը Թուրքիայում նվաճել է շախմատի ԵԱ Մ18 տարեկանների չեմպիոնի տիտղոսը

PanARMENIAN.Net - Հայաստանի գործող չեմպիոն Մարիամ Մկրտչյանը Անթալիայում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում հաղթանակի է հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ և ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Վերջին տուրից առաջ Մարիամն իր միավորների թիվը հասցրել է 7․5-ի և անհասանելի դարձել մրցակիցների համար։

Մարիամ Մկրտչյանն այս տարի ավելի վաղ նվաճել էր նաև աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը՝ հաղթելով բոլոր 11 պարտիաներում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---