Պապիկյանը չի կարծում, թե գերությունից վերադարձածներին պետք է բանակից ազատել

Պապիկյանը չի կարծում, թե գերությունից վերադարձածներին պետք է բանակից ազատել

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում, անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ գերությունից վերադարձած տղաները հոգեբանական և ֆիզիկական լուրջ խնդիրներով կրկին տեղափոխվում են ծառայության, նշել է, որ չի կարծում, որ գերությունից վերադարձածներին պետք է բանակից ազատել:

«Չեմ կարծում»,- ասել է Պապիկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է օրենսդրական փոփոխություն, որպեսզի նրանք ազատվեն ծառայությունից, գրում է Panorama.am-ը։

Լրագրողների մյուս բոլոր հարցերին Պապիկյանը չի պատասխանել։

Լրագրողները նրան հարցեր են ուղղել սահմանում տիրող իրավիճակի մասին, մասնավորապես, կրակոցները շատացել են, թշնամին Ջերմուկի մոտակայքում ճանապարհներ, բունկերներ է կառուցում, սակայն պատասխան չեն ստացել։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, դիմելով լրագրողներին, ասել է․ «Այսպես որ առաջնագծում ծառայեք, այնքան լավ կլինի»։

Պապիկյանը միայն ասել է, որ երբ բանակում բարեփոխումների ամբողջ փաթեթը կավարտվի, ասուլիս կտա։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---