Փաշինյանը՝ Ալիևի ելույթի մասին․ Սա ահաբեկչության աղաղակող ակտ է քաղբնակչության դեմ

Փաշինյանը՝ Ալիևի ելույթի մասին․ Սա ահաբեկչության աղաղակող ակտ է քաղբնակչության դեմ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոյեմբերի 8-ի ելույթին, Twitter-ի իր միկրոբոլոգում գրել է, որ դա ահաբեկչության աղաղակող ակտ է քաղաքացիական բնակչության դեմ։

«Զինվորական համազգեստով և զինվորականների ներկայությամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը նոյեմբերի 8-ի իր սպառնալից և ագրեսիվ ելույթում հայտարարել է, թե Սիսիանը, Գորիսը, Կապանը և ՀՀ այլ քաղաքներ իրենց տեսադաշտում են։ Հայաստանը հասկանում է, թե սա ինչ է նշանակում։ Սա ահաբեկչության աղաղակող ակտ է քաղաքացիական բնակչության դեմ»,-ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նոյեմբերի 8-ին ելույթ ունենալով զինվորականների առջև կրկին սպառնալիքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ ասելով, թե սեպտեմբերի 13-14-ի «գործողությունից հետո Ադրբեջանի ԶՈւ-ն տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանի գոտու առանցքային ռազմավարական բարձունքներում և Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։ Նա ասել է նաև, որ ռազմավարական բարձունքներից իրենք կարող ենք տեսնել Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Սևանա լիճը՝ նշելով, այդ տեղանունների ադրբեջանական տարբերակները։ Ալիևն ասել է նաև, որ ռուս խաղաղապահները ԼՂ-ում ժամանակավոր են տեղակայված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---