Մարտունու ծննդատանը խորհրդանշական կերպով կնշվի 8-միլիարդերորդ մարդու ծնունդը

Մարտունու ծննդատանը խորհրդանշական կերպով կնշվի 8-միլիարդերորդ մարդու ծնունդը

PanARMENIAN.Net - ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի անդամները կգնան Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատուն, որտեղ խորհրդանշական կերպով կնշվի ութմիլիարդերորդ մարդու ծնունդը։ Տեղեկությունը հայտնել է ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը։

«Մենք այսօր սիմվոլիկ կերպով ընտրել ենք Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատունը։ Մենք մեր կողմից որոշել ենք, որ Հայաստանում պետք է ծնվի 8-միլիարդերորդ երեխան։ Դա խորհրդանշական ընտրություն է, որը բնավ չի նշանակում, թե այդ երեխան է երկիր մոլորակի 8-միլիարդերորդ երեխան»,– ասել է Հովհաննիսյանը, գրում է Sputnik Արմենիան։

Ըստ աղբյուրի՝ ծնվել է աղջիկ երեխա, որի ծնողներն ապրում են Գեղարքունիքի Ծովինար գյուղում։

Հովհաննիսյանի խոսքով` ընտրել են Գեղարքունիքի մարզը, քանի որ, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, վերարտադրողական առողջության, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների, ծնելիության ցուցանիշի, մահացության ցուցանիշի տվյալներով մարզը բավականին խոցելի է։

«Ուզում ենք փոքր-ինչ ուշադրություն սևեռել այդ մարզի վրա»,– ասել է նա։

Նոյեմբերի 15-ին մոլորակի բնակչության թիվը պաշտոնապես դառնում է 8 միլիարդ։

2011 թվականին բնակչության թիվը պաշտոնապես եղել է 7 միլիարդ։ 2050 թվականին ակնկալվում է, որ երկրի բնակչությունը կհասնի 9,7 մլրդ–ի, իսկ այն կհասնի առավելագույնին 2080 թվականին և կկազմի 14 մլրդ մարդ։ Ըստ կանխատեսումների` այդ թվաքանակը կպահպանվի մինչև 2100 թվականը, որից հետո բնակչության թվաքանակը կսկսի նվազել։

Ըստ հետազոտությունների` երկիր մոլորակի բնակչության թվաքանակը գնալով աճում է կյանքի սպասվելիք միջին տևողության աճի հետևանքով։ Եթե 20 տարի առաջ մարդկանց կյանքի միջին տևողությունը 60-65 տարեկանն էր, 2019 թվականին` 72, ապա ակնկալվում է, որ 2050 թվականին կյանքի տևողության միջին տարիքը կլինի 77 տարեկան։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---