Ըստ ՄԱԿ-ի կանխատեսման՝ ՀՀ բնակչությունը մինչև 2050-ը կնվազի մինչև 2․6 մլն մարդ

Ըստ ՄԱԿ-ի կանխատեսման՝ ՀՀ բնակչությունը մինչև 2050-ը կնվազի մինչև 2․6 մլն մարդ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը, նշելով, որ նոյեմբերի 15-ին երկրի բնակչության թիվը պաշտոնապես դառնում է 8 մլրդ, ասել է, որ Հայաստանի մասով կանխատեսումները բացասական են՝ բնակչությունը կշարունակի նվազել և 2050-ին կկազմի 2.6 մլն մարդ։

Նա նշել է, որ 2021-ի պաշտոնական տվյալներով ծնելիության գումարային գործակիցը 1.6 է, այդ ցուցանիշը շարունակաբար կնվազի մինչև 2050 թվականը, գրում է Panorama.am-ը։

«Տարածարջանում Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում է, որ բնակչության թվաքանակը շարունակաբար նվազելու է մինչև 2050 թվականը, մյուս բոլոր երկրներում բնակչության թիվն ավելանալու է»,-հավելել է նաև։

Հովհաննիսյանի խոսքով, վերջին տասը տարվա ընթացքում աշխարհի բնակչությունն ավելացել է մեկ մլրդ-ով։ Նա նշել է, որ առաջիկա տարիներին էլ աճի միտումը կպահպանվի, ակնկալվում է, որ 2050-ին Երկիր մոլորակի բնակչության թիվը կհասնի 9 մլրդ 700 մլնի, 2080-ին՝ 14 մլրդի։

«Ըստ մեր կանախատեսումների, այդ թվաքականը կպահպանվի մինչև 2100 թվականը, ինչից հետո բնակչության թիվը կսկի նվազել»,-ասաց Ա. Հովհաննիսյանը։

Խոսելով բնակչության աճի պատճառների մասին, վկայակոչելով ՄԱԿ-ի անցկացրած հետազոտություններն ու ուսումնասիրությունները, բանախոսը նշել է, որ բնակչության թիվն ավելանում է ծնելիության աճի, մահացության ցուցանիշի կրճատման ու կյանքի սպասվելիք տևողության ավելացման հետևանքով։

«Քսան տարի առաջ եթե մարդու կյանքի սպասվելիք տևողությունը 60-65 տարեկան էր, ապա 2019-ին կազմում էր 72 տարեկան, ակնկալվում է, որ 2050-ին կյանքի միջին տևողությունը կհասնի 77-ի։ Հայաստանում կյանքի միջին տևողությունը 77 տարի է»,-ասել է նա։

ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի անդամները կգնան Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատուն, որտեղ խորհրդանշական կերպով կնշվի ութմիլիարդերորդ մարդու ծնունդը։ Ծնվել է աղջիկ երեխա, որի ծնողներն ապրում են Գեղարքունիքի Ծովինար գյուղում։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---