ԱԳ փոխնախարար․ ԵՄ դիտորդներն իրենց աշխատանքը բավականին արդյունավետ են անում

ԱԳ փոխնախարար․ ԵՄ դիտորդներն իրենց աշխատանքը բավականին արդյունավետ են անում

PanARMENIAN.Net - ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը դրական է գնահատում ԵՄ դիտորդների աշխատանքը։

«Նրանք իրենց զեկույցները պարբերաբար պատարաստում են, իհարկե, ԵՄ անդամ երկրների համար։ Մենք չենք կարող ակնկալել դիտորդներից մամուլի համար հայտարարություններ կամ այլն։ Իրենց աշխատանքն անում են և, իմ տեղեկություններով՝ բավականին արդյունավետ», - ասել է փոխարտգործնախարարը, հայտնում է «Ազատությունը»։

Պատասխանելով հարցին, թե դիտորդներն արձանագրե՞լ են ադրբեջանական կողմի վերջին կրակոցները՝ Հովհաննիսյանն ասել է, որ չունեն ինֆորմացիա, թե ինչ են արձանագրել դիտորդները, բայց իրենց աշխատանքն արդյունավետ են անում։

Հովհաննիսյանը միևնույն ժամանակ շեշտել է՝ բնականաբար, դիտորդները տեղակայված են սահմաններին և իրենց աշխատանքը շարունակում են։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---