Մարուքյան․ Բաքուն պնդում է, թե ԼՂ հարցն իր ներքին գործն է, բայց ԵԱՀԿ-ն ու ԵՄ-ն ներքին գործերով չեն զբաղվում

Մարուքյան․ Բաքուն պնդում  է, թե ԼՂ հարցն իր ներքին գործն է, բայց ԵԱՀԿ-ն ու ԵՄ-ն ներքին գործերով չեն զբաղվում

PanARMENIAN.Net - ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Բաքվի այն պնդումներին, թե ԼՂ հարցն իր ներքին գործն է, նկատել է, որ ԵԱՀԿ-ն ու ԵՄ-ն ներքին գործերով չեն զբաղվում։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ադրբեջանը շարունակում է պնդել, թե Լեռնային Ղարաբաղի հարցն իր ներքին գործն է։ Հիշեցնեմ, որ ՄԱԿ ԱԽ երկրների 3 ղեկավար, ԵԱՀԿ-ն, հիմա արդեն նաև ԵՄ-ն, տասնամյակներ շարունակ երբեք չեն զբաղվել որևէ ներքին գործով։ Մարդու իրավունքների հարցը ներքին գործ չի համարվում արդեն 7 տասնամյակ՝ Երկրորդ համաշխարհայինից ի վեր»,-ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մշտապես կրկնում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծված է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, իսկ այնտեղ ապրողների հարցերը իր ներքին հարցն են։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---