Ամերիկայի հայկական համագումարը Փելոսիին Մորգենթաուի անվան մրցանակ է շնորհել

Ամերիկայի հայկական համագումարը Փելոսիին Մորգենթաուի անվան մրցանակ է շնորհել

PanARMENIAN.Net - Փելոսին իր պատվին Ամերիկայի հայկական համագումարի կազմակերպած միջոցառմանը, կառույցի հիսուներորդ տարեդարձի կապակցությամբ, ասել է, որ մոտ կես դար շարունակ Ամերիկայի հայկական համագումարը անգնահատելի օղակ է հանդիսացել Ամերիկայի և Հայաստանի միջև կապերն ամրապնդելու համար։

«Այս պարգևը ցուցադրման կդրվի Կոնգրեսում որպես մեր ժողովուրդների միջև բարեկամության և մեր երկրում համագումարի առաջնորդության կարևոր խորհրդանիշ: Ինչպես գիտեք, ես պատիվ եմ ունեցել վերջերս այցելել Հայաստան՝ որպես Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակ, ով երբևէ ժամանել է այստեղ»,- հայտարարել է նա, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Խոսելով իր գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի մասին՝ խոսնակը հիշատակել է նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգության ոլորտի մարտահրավերները: Նա շեշտել է, որ անվտանգությունը կարևոր է ժողովրդավարության զարգացման համար:

Ավելի վաղ Փելոսին ամփոփիչ հայտարարություն է տարածել իր գլխավորած կոնգրեսական պատվիրակության հայաստանյան այցի մասին` պատմելով Հայաստանի հանդեպ Միացյալ Նահանգների հանձնառության և Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգության աջակցելու` Երևանում հղած իր հզոր ուղերձի մասին։ Հայտարարությունը հրապարակվել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնական կայքէջում։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը ՀՀ երկօրյա ացի շրջանակում հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի, ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի, ընդդիմության ներկայացուցիչների հետ, այցելել է Ծիծեռնակաբերդ և ելույթ է ոեւնեցել «Գաֆեսճյան արվեստի կենտրոնում»։ Ասուլիսում, պատասխանելով ռազմական աջակցության մասին հարցին, նա ասել է, որ ԱՄՆ-ում մտահոգ են ՀՀ անվտանգության հարցերով և ցանկանում են հնարավորինս ավելի աջակից լինել այդ հարցում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---