Միրզոյանը Բուլղարիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները

Միրզոյանը Բուլղարիայի ԱԳ նախարարին է ներկայացրել  ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի շրջանակներում Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ Միլկովի հետ հանդիպմանը ներկայացրել իրավիճակը Հարավային Կովկասում, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները:

Արարատ Միրզոյանը և Նիկոլայ Միլկովը բարձր են գնահատել պատմական առնչությունների և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-բուլղարական հարաբերությունների մակարդակը և պատրաստակամություն հայտնել առավել զարգացնելու երկկողմ բազմաոլորտ համագործակցությունը։ Այս առումով կարևորվել է բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունների պարբերական անցկացումը։

ԱԳ նախարարները կարևորել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում` երկու երկրների միջև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության հետագա խորացումը։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---