23 նոյեմբերի 2022 - 11:04 AMT
Միրզոյան․ Քննարկելու ենք շատ կարևոր հարցեր՝ կարևոր անդամ երկրների և, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ի համար

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, նոյեմբերի 22-ին բացելով ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով արտահերթ նիստը, նշել է, որ քննարկվելու են շատ կարևոր հարցեր՝ կարևոր անդամ երկրների և, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ համար:

«Մեզ համար այս հանդիպումը կարևոր է նաև, քանզի այն առաջինն է առկա ձևաչափով` այս տարվա սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո։

Մեր օրակարգում է մոտ երկու տասնյակ փաստաթուղթ, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականության համակարգմանը, ռազմաքաղաքական համագործակցությանը, նոր սպառնալիքներին ու մարտահրավերներին և, իհարկե, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:

Նախագծերի և հարցերի մեծ մասն արդեն համաձայնեցված է. երեկ և այսօր Համաձայնեցման հանձնաժողովն աշխատել է Ստանիսլավ Զասի ղեկավարությամբ:

Հուսով եմ, որ կունենանք մտքերի արդյունավետ փոխանակում և առաջարկում եմ սկսել աշխատանքները»,-ասել է Միրզոյանը։

Նոյեմբերի 22-ին Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, իսկ նոյեմբերի 23-ին առկա ձևաչափով տեղի կունենա ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական համատեղ նիստը: