Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին․ Որոշակի ազդակներ կային՝ Հորադիզ-Մեղրի-Երասխ երկաթուղին գուցե վերականգնվի

Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին․ Որոշակի ազդակներ կային՝ Հորադիզ-Մեղրի-Երասխ երկաթուղին գուցե վերականգնվի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոյեմբերի 23-ին Երևանում կայացած հանդիպմանը, այն դրական է գնահատել։ Նա նաև հույս է հայտնել, որ այն պայմանավորվածությունները, որոնք արձանագրվեցին, հնարավորինս արագ կիրականացվեն։

Վարչապետը նշել է, որ որոշակի ազդակներ է ստացել ՌԴ նախագահից Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղին վերականգնելու մասով։

«Որոշակի ազդակներ կամ տեղեկություններ ստացանք, որ կարող է լինել լուրջ հնարավորություն, որ սկսենք երկաթուղու վերականգնման աշխատանքները։ Խոսքը Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու մասին է», - ասել է Փաշինյանը։

Նա ասել է, որ այս ամենը դեռ պետք է վերահաստատվի ու արձանագրվի։

Նշելով, որ առաջիկայում երկաթուղիների վերականգնման համար մեծ ներդրում ունենալու անհրաժեշտություն կարող է առաջանալ, կառավարության ղեկավարը կարծիք է հայտնել, որ միջազգային գործընկերները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն։

Երևանում անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են տարածաշրջանային բնույթի հարցեր, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---