Զաս․ ՀԱՊԿ-ը ՀՀ-ին միջոցառումների մի ամբողջ համալիր է առաջարկել, այդ թվում՝ առաքելություն ուղարկել

Զաս․ ՀԱՊԿ-ը ՀՀ-ին միջոցառումների մի ամբողջ համալիր է առաջարկել, այդ թվում՝ առաքելություն ուղարկել

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ը Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր է առաջարկել, այդ թվում՝ առաքելության գործուղում Ադրբեջանի հետ սահման , որը կգնահատի իրավիճակը։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը բելառուսական ՕՆՏ հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Իրավիճակը բարդ է, առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, այնտեղ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում։ Ընդհանուր առմամբ, այն միջոցառումների համալիրը, որն առաջարկվում է ՀԱՊԿ-ի կողմից որպես օգնություն Հայաստանին, իսկ այնտեղ միջոցառումները տարբեր են՝ և քաղաքական-դիվանագիտական, և ռազմական, այդ թվում՝ առաքելության ուղարկում այդ սահման, որն իրապես կգնահատի իրավիճակը, դրանք ընդհանուր առմամբ բոլոր պետությունների կողմից աջակցություն են ստացել», - ասել է Զասը։

Ըստ նրա՝ միակ բանը, որին չի հաջողվել հասնել, դա այնտեղ ստեղծված իրավիճակի միասնական գնահատումն է։

Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ Հայաստանին օգնությունցուցաբերելու մասին փաստաթուղթը գրեթե պատրաստ է, բայց որոշակի լրամշակումների կարիք ունի: Հանձնարարություն է տրվել լրամշակել այդ փաստաթուղթը և ներկայացնել այն ստորագրման պետությունների ղեկավարներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը՝ նշելով, որ ստորագրման ներկայացված նախագիծը վերջնական տեսքի չի բերվել։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---