1 ոսկի և 2 արծաթ՝ հրաձգության Լեհաստանի բաց առաջնությունից29 նոյեմբերի 2022 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Հայ հրաձիգները 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել նոյեմբերի 22-27-ն անցկացված Լեհաստանի բաց առաջնությունում: Մրցաշարին 8 երկրի 86 մարզիկ-մարզուհի է մասնակցել: Լեհաստանի բաց առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, որն արդեն իսկ ապահովել է իր մասնակցությունը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում: Ատրճանակ մրցաձևի 10 մ վարժությունում Էլմիրան վաստակել է 578 միավոր և արժանացել ոսկե մեդալին: Ատրճանակ մրցաձևի տղամարդկանց պայքարում էլ Բենիկ Խլղաթյանը 580 միավորով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականն ու արծաթե մեդալ նվաճել: Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը մասնակցել են նաև խառը մրցաձևին և միավորների 290+284 հանրագումարով զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, հրացան ձևի մարզիկ Հրաչյա Բաբայանը հաջող մեկնարկ է գրանցել և երրորդ տեղով դուրս է եկել եզրափակիչ, սակայն վերջնարդյունքում դուրս է մնացել մեդալային պայքարից: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը |