Հունվարի 1-ից ջուրը կթանկանա․ Սպառողի համար սակագինը 1 տարի չի փոխվի

Հունվարի 1-ից ջուրը կթանկանա․ Սպառողի համար սակագինը 1 տարի չի փոխվի

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա 8․42 դրամով` 200 դրամից դառնալով 208․42 դրամ, իսկ սոցիալապես անապահով բաժանորդների համար 2023-ին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 29-ին հրավիրված նիստում միաձայն ընդունել է ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ նախագիծը։

Կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Արդյունքում, 2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա:

Սուբսիդավորումը մեկ տարվա համար է:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը օգոստոսին հայտ էր ներկայացրել, որ ջրի սակագինը 200 դրամից դառնա 209 դրամ բոլոր սպառողների համար, սակայն ՀԾԿՀ-ն մոնիթորինգի ու հաշվարկների արդյունքում որոշել է, որ անապահովների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս սպառողների համար կսահմանվի 208.42 դրամ սակագին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---