Հարցում․ ՀՀ քաղաքացիների 90%-ի համար անընդունելի է Արցախի բնակչության կարգավիճակը՝ Ադրբեջանի կազմում

Հարցում․ ՀՀ քաղաքացիների 90%-ի համար անընդունելի է Արցախի բնակչության կարգավիճակը՝ Ադրբեջանի կազմում

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացիների մոտ 90 տոկոսն անընդունելի է համարում Ադրբեջանի կազմում Արցախի բնակչությանը ազգային փոքրամասնության կարգավիճակ տալը։ Այդ մասին են վկայում Gallup կազմակերպության սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք անցկացվել են նոյեմբերին։

Մասնավորապես, հարցվածների ավելի քան 80 տոկոսը նշել է, որ նման կարգավիճակն ընդհանրապես ընդունելի չէ, 9 տոկոսն էլ գտել է, որ այդ տարբերակն ավելի շուտ ընդունելի չէ, գրում է «Փաստինֆոն»։

Լրագրողների հետ հանդիպմանը զուգահեռներ տանելով կազմակերպության՝ 2022-ի մայիսին անցկացրած հարցման արդյունքների հետ, սոցիոլոգ Արամ Նավասարդյանը նշել է, որ պատկերը գրեթե չի փոխվել։

«Երկու հետազոտական փուլերում էլ հարցվածների գրեթե 90-ը նշել է, որ այդպիսի լուծում չի պատկերացնում»,- շեշտել է սոցիոլոգը։

Ըստ հարցման արդյունքների՝ Հայաստանի իշխանությունների խաղաղության օրակարգին սատարում է բնակչության միայն 14%-ը, իսկ բնակչության գերակշիռ մասը՝ մոտ 60%-ը, գտնում է, որ պետք է զինվել ու արձագանքել Ադրբեջանի սադրանքներին, հայտնում է «Փաստինֆոն»։

Հասարակության 10%-ը գտնում է, որ պետք է դիմել արևմտյան երկրներին՝ ՀՀ անվտանգությունն ապահովելու համար, մոտ 8%-ն էլ գտնում է, որ պետք է դիմել Ռուսաստանին:

Հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ ՀՀ քաղաքացիների մոտ 40%-ը բարձր է գնահատել Ֆրանսիայի, 34%-ը՝ Իրանի և 28%-ը՝ ԱՄՆ-ի արձագանքը, որոշ չափով նաև ԵՄ-ի արձագանքը, մինչդեռ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի արձագանքը բացասական է գնահատվել:

Հատկանշական է, որ թեև քաղաքացիները ռուսական կողմի արձագանքը ոչ բավարար են գնահատել, միևնույն ժամանակ, նրանք կարծում են, որ Ռուսաստանն այն երկիրն է, որից Հայաստանը կարող է ռազմաքաղաքական օգնություն ստանալ:

Այս երկրների թվում են նաև ԱՄՆ-ն և Իրանը, Ֆրանսիան և Հնդկաստանը, Չինաստանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---