Ադրբեջանի փոխանցած մարմինների նույնականացում է սկսվել

Ադրբեջանի փոխանցած մարմինների նույնականացում է սկսվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի կողմից փոխանցված սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինների նույնականացման գործընթաց է սկսվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ։

«Նկատի ունենալով բազմաթիվ բանավոր հարցումները՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ նշված ագրեսիան իրականացնելու փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔ գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վերոնշյալից բխող անհրաժեշտ միջոցառումներ»,-ասվում է գրառման մեջ։

Իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարույթային գործողություններ։

Նոյեմբերի 28-ին հակառակորդի կողմից հայկական կողմին է վերադարձվել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված և առ այսօր Ադրբեջանի տիրապետության և վերահսկողության ներքո գտնված ՀՀ զինված ուժերի 13 զինծառայողների դիեր։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---