ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ․ Ուզում ենք, որ ՀՀ և Ադրբեջանի խաղաղության պայմանագիրը որքան հնարավոր է շուտ կնքվի

ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ․ Ուզում ենք, որ ՀՀ և Ադրբեջանի խաղաղության պայմանագիրը որքան հնարավոր է շուտ կնքվի

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը, անդրադառնալով իրավիճակին Հարավային Կովկասում, ասել է, որ ԱՄՆ-ն խորապես ներգրավված է տարածշրջանի գործընթացներում և ցանկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ կնքվի։

Պատասխանելով ՀՀ և Ադրբեջանի միջև բանկացությունների մասին հարցին՝ նա ասել է․ «ԱՄՆ-ն խորապես ներգրավված է այս գործընթացում և շատ շահագրգռված է, որ խաղաղության համաձայնագիր ստորագրվի, և շարունակելու է ուղիներ փնտրել նախարարների և առաջնորդների հանդիպում կազմակերպելու համար»:

Նա հավելել է՝ գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն շատ սերտորեն գործակցում է այդ հարցում ԵՄ գործընկերների հետ և դիտարկում է ԵԱՀԿ գործիքակազմի ծավալումը, որը Հայաստանի խնդրանքով հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում կարիքների գնահատման թիմ է տեղակայել, ինչպես նաև մեծապես սատարում է ԵՄ ջանքերին սահմանին։

«Մեր նպատակը հստակ է. մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ սահմանազատված տեսնել սահմանը: Ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ տեսնել խաղաղության համաձայնագիրը երկու կողմերի միջև, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը վերադառնան տարածաշրջան, հարգվեն մարդու իրավունքներն ու այս տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց անվտանգությունը, և մենք կարողանանք Հարավային Կովկասի պատմության մեջ նոր էջ բացել: Ակնհայտ է, որ այդ վերջնական վիճակին հասնելու համար որոշ ժամանակ կպահանջվի, սակայն մենք ձգտում ենք անել ամեն հնարավորը՝ նպաստելու համար այդ արդյունքին», - ասել է Քարփենթերը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հանդիպումը չի կայանա։ «Հանդիպումը Բրյուսելում պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Սակայն, երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից նրան ասել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպման միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցության պայմանով։ Դա նշանակում է, որ հանդիպումը չի կայանա»,-ասել է Ալիևը։ Երևանն ի պատասխան հայտարարել է, որ պատրաստ է այդ բանակցություններին նախկին ձևաչափով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---